ABCMEDIA
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։

 

Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

 

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

 

Այսօր կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն է գրավել։

Վաղը՝ փետրվարի 25-ին, հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։