ABCMEDIA
«Լավ կլիներ` Հայաստանում անվտանգություն փնտրեին իրենց հարևանների հետ համագործակցությամբ»․ Էրդողան

«Լավ կլիներ` Հայաստանում անվտանգություն փնտրեին իրենց հարևանների հետ համագործակցությամբ»․ Էրդողան

Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել
է, իբր «որոշ արևմտյան պետություններ չեն կարողանում հասկանալ «Ղարաբաղյան հաղթանակից»
հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»։ Այս մասին գրում է «Միլլիյեթ» պարբերականը։

«Նրանք շահագործել, օգտագործել և դատապարտել են հայերին անորոշության։ Հայաստանը պետք
է նկատի սա։ Լավ կլիներ, որ հայ ժողովուրդն ու իշխանությունները անվտանգություն փնտրեին
ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ իրենց հարևանների հետ համագործակցությամբ։ Արևմտյան
երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք չի կարող փոխարինել մշտական խաղաղությանը։ Թուրքիան
և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել խաղաղության շուրջ գործընթացը հաջողությամբ
ավարտելու համար»,-ասել է Էրդողանը։