Իսրայելը հայտարարել է Ռաֆահում ռազմական գործողությունների ևս չորս ժամ դադարի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում
գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների ևս չորս ժամանոց դադարի մասին․ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտնել է բանակի խոսնակ Ավիհայ
Էդրին։
«Այսօր՝ ժամը 10:00-ից մինչև 14:00 ընկած ժամանակահատվածում բանակը կդադարեցնի ռազմական գործողություններն արևմտյան Ռաֆահի շրջանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Էդրին հավելել է, որ Գազա քաղաքի Դարաջ-Տուֆահ, Ջաբալիա և Շուջայյա
թաղամասերից խաղաղ բնակիչների տարհանման համար մարդասիրական միջանցք կգործի մինչև ժամը
14:00-ն: Նոյեմբերի 18-ին նույն տարածքում գտնվող Ալ-Շաբուրա փախստականների ճամբարում
չորս ժամով դադարեցվել են ռազմական գործողությունները։ Իսկ նոյեմբերի 19-ին բանակը չորս ժամ հրադադար է հայտարարել Ռաֆահ փախստականների ճամբարում։