29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է մեղավոր ԱԺ-ում ծեծկռտուքի համար․ Փաշինյանը պաշտպանեց ՔՊ պատգամավորներին

Ո՞վ է մեղավոր ԱԺ-ում ծեծկռտուքի համար․ Փաշինյանը պաշտպանեց ՔՊ պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանը ողջունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողություններն Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, սակայն աջակցում է ՔՊ խմբակցության՝ միջադեպի ընթացքում ձեռնարկած գործողություններին։

«Սեղանով, թե այլ բանով՝ դա համաչափ էր և ճիշտ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն իրեն, Փաշինյանի բնորոշմամբ, «լկտի» է պահել ամբիոնից և, չնայած հորդորներին, ներողություն չի խնդրել։

«Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Եթե մարդ կա, որ մտածում է՝ կարող է ԱԺ պատգամավորի հարվածել, էդ ձեռքը կջարդենք, շատ ուղիղ եմ ասում։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Սվետլանա Պետրոսյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ