ABCMEDIA
Եթե Ուկրաինան պարտվի, ես կարծում եմ, ՆԱՏՕ-ն կկռվի Ռուսաստանի դեմ․ ԱՄՆ պաշտպանության նախարար

Եթե Ուկրաինան պարտվի, ես կարծում եմ, ՆԱՏՕ-ն կկռվի Ռուսաստանի դեմ․ ԱՄՆ պաշտպանության նախարար

Ուկրաինայի պարտությունը կարող է բերել ուղիղ ռազմական բախման Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է Тасс -ը։

Օսթինի խոսքով՝ եթե Ուկրաինան պարտություն կրի, Ռուսաստանի ղեկավարությունը «դադար չի տա»։

«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան ընկնի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կկռվի Ռուսաստանի դեմ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։