Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Այստեղ ուշագրավն այն է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն ամբողջությամբ Հայաստանի քարտեզն է: Բացմանը մասնակցած պաշտոնյաները շարունակել են պնդել, թե «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։ Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ են առերևույթ խոսում խաղաղության մասին, իսկ երկրի ներսում պատրաստվում պատերազմի: Մանրամասները՝ ռեպորտաժում: