
Ռուբեն Վարդազարյանի բնակարանի խուզարկման լուրը չենք մեկնաբանում․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը խուզարկելու մասին լուրը։
«Մենք այս պահին չենք մեկնաբանում»,- ABC media-ին ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ռուբեն Վարդազարյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի հուլիսի 19-ից մինչ 2022 թվականի հունիսի 13-ը։