27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդազարյանի բնակարանի խուզարկման լուրը չենք մեկնաբանում․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուբեն Վարդազարյանի բնակարանի խուզարկման լուրը չենք մեկնաբանում․ Հակակոռուպցիոն կոմիտե

 

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը խուզարկելու մասին լուրը։

«Մենք այս պահին չենք մեկնաբանում»,- ABC media-ին ասաց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ռուբեն Վարդազարյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել  է 2019 թվականի հուլիսի 19-ից մինչ 2022 թվականի հունիսի 13-ը։