ABCMEDIA
Նարեկ Մալյանը բանտում ավարտում է լիբերալ ֆաշիզմի մասին իր նոր գիրքը

Նարեկ Մալյանը բանտում ավարտում է լիբերալ ֆաշիզմի մասին իր նոր գիրքը

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը բանտում ավարտում է իր նոր գիրքը՝ «Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդիկան»: Այդ մասին տեղեկանում ենք Մալյանի՝ տելեգրամյան գրառումից․

«Այս աշխատությունն իմ նախորդ գրքերի պես գեղարվեստական չէ, բայց, հավատացնում եմ ձեզ, իրական կյանքը, որում ապրում ենք, իր դրամատիզմով գերազանցում է նույնիսկ ֆանտաստ գրողների վեպերը:

Փորձել եմ պատասխանել մի քանի կարևոր հարցերի. նախ՝ ի՞նչ է ազատությունը, որն անդադար քարոզվում է, և որի անունից սպանվում և խոշտանգվում են անմեղ մարդիկ», – գրել է Մալյանը։

Հիշեցնենք՝ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը մեղադրվում է «ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու» հոդվածով, տվյալ պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հասցեին։