23 Նոյ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը առաջիկա ամիսներին դեսպանատուն կբացի Կիպրոսում

Հայաստանը առաջիկա ամիսներին դեսպանատուն կբացի Կիպրոսում

Հայաստանը մոտ ապագայում Կիպրոսում դիվանագիտական ծառայություն կբացի. այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում։

«Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա անենք այս տարի»,–ասել է Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծել է, որ այժմ Կիպրոսի հետ հարաբերությունները հիմնված են եղբայրության, փոխըմբռնման և պատմության վրա։ ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել դժվարին օրերին Հայաստանին օգնելու, Արցախի փախստականներին աջակցելու և 30 արցախցու բուժումը Կիպրոսում ապահովելու համար։