
Գարրի Կասպարովին ՌԴ-ում ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայազգի Գարրի Կասպարովը Ռուսաստանում ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, տեղեկանում ենք Ռոսֆինմոնիթորինգ-ի պաշտոնական կայքից։
Կասպարովը, ով ավարտել է իր մարզական կարիերան, 2023 թվականի մայիսին Ռուսաստանում ընդգրկվել էր օտարերկրյա գործակալների ռեգիստրում։
Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը շախմատիստի նկատմամբ 30 հազար ռուբլու տուգանք է կիրառել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու համար։