
Դատարանն արգելեց Լևոն Քոչարյանին մեկնել Ժնև. երկրից բացակայելու արգելքը չվերացվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ մարտի 7-ին, մերժեց վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12–ին ժամը 16։00–ին, որտեղ կքննարկեն փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա մեկնել Ժնև՝ ներակայացնելու արցախահայության խնդիրները։
Մարտի 22–25–ը Ժնև քաղաքում անցկացվելու է միջխորհրդարանական միության 148–րդ վեհաժողովը։