27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չե՛նք թողելու պատմությունը զրոյական կետից սկսել․ «Որդիների Կանչը» դպրոցներում կստուգի «Փառքի անկյունները»

Չե՛նք թողելու պատմությունը զրոյական կետից սկսել․ «Որդիների Կանչը» դպրոցներում կստուգի «Փառքի անկյունները»

«Որդիների Կանչ» ՀԿ անդամները երեկվանից նախաձեռնել են այցելություններ ՀՀ տարբեր հանրակրթական համալիրներ՝ ի պատիվ նահատակված հերոսների կահավորված Փառքի անկյուններում «Մայրական հերթապահություն» կատարելու համար։

Այցելությունները նախատեսվում է իրականացնել հանկարծակի, առանց նախօրոք զգուշացման, ոչ միայն Երևանի, այլ նաև ՀՀ բոլոր մարզերի դպրոցներ։

Որդիների Կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը  նշել է․

«Լուրեր էինք ստանում, որ տարբեր դպրոցներից հանվում են Փառքի անկյունները՝ պատճառաբանելով, որ վերանորոգելուց հետո անկյունները կվերականգնեն։ Երեկ այցելել ենք Արմավիրի մարզի 4 դպրոց, կարելի է ասել՝ տպավորված ենք․ դպրոց կար, որ, վստահ եմ, Երևանում նման դպրոց չես տեսնի, թե ինչպիսի խնամքով են ստեղծել Փառքի անկյունն ու ինչ հոգատարությամբ ու մեծարանքով են վերաբերվում նահատակված տղաների հիշատակին։

Խնդիրը հիմնականում այն է, որ մենք չենք ուզում, ինչպես միշտ է տեղի ունենում, շարժվել Նիկոլի օրակարգով, որպեսզի վերացնելուց հետո գնանք հետևանքների հետևից։ Այցելելու ենք պարբերաբար, շրջելու ենք և արձանագրենք մեր տեսածը։ Կոչս, հորդորս բոլոր ընդդիմադիր ուժերին, պատգամավորներին, քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, եթե ոչ ամբողջ կազմով, գոնե մի քանի ներկայացուցիչներով միացեք մեզ, միավորվենք այս նախաձեռնության շուրջ, որպեսզի բացառենք ու կանխենք օրվա իշխանության հրահանգը։

Եթե մեր նահատակված հերոսների նկարները հանեն, վաղը կփորձեն ջնջել ուրիշ բաներ, որպեսզի իրենց զրոյական կետով պատմությունը գրեն, իսկ իրենց պատմությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին է։ Իսկ մեր համար հայրենիքն ամբողջական է՝ Արցախով հանդերձ, որի համար մեր տղաներն իրենց կյանքը զոհեցին»։