ABCMEDIA
ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին

ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների նախապատրաստման մասին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին։

 

«Դեսպանատունը հետևում  է այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների», – ասվում է հաղորդագրությունում:

 

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ կուտակումներից: