ABCMEDIA
Մի շարք երկրներ հայտարարել են  դեպի Գազայի հատված մարդասիրական միջանցքի բացման մասին

Մի շարք երկրներ հայտարարել են դեպի Գազայի հատված մարդասիրական միջանցքի բացման մասին

Եվրահանձնաժողովը և մի շարք երկրներ հայտարարել են Գազայի հատված մարդասիրական ծովային միջանցք բացելու որոշման մասին, ԵՀ-ի, Կիպրոսի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ հայտարարությունը հրապարակել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն, գրում է РИА Новости-ն։

«Գազայում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է. անմեղ պաղեստինցի ընտանիքներն ու երեխաները հուսահատորեն փորձում են բավարարել հիմնական կարիքները։

Այդ պատճառով այսօր Եվրահանձնաժողովը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Նիդեռլանդները, Կիպրոսի Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները,  Հունաստանը, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են ծովային միջանցք բացելու մտադրության մասին ՝ ծովով մարդասիրական օգնության այդքան անհրաժեշտ լրացուցիչ ծավալներ հասցնելու համար», – ասված է հայտարարության մեջ։