ABCMEDIA
Անկոտրում կամք՝ որդեկորույս մայրերին․ սպասվելիք պայքարում պետք է վերականգնենք արժանապատվությունը. «Որդիների կանչ» ՀԿ

Անկոտրում կամք՝ որդեկորույս մայրերին․ սպասվելիք պայքարում պետք է վերականգնենք արժանապատվությունը. «Որդիների կանչ» ՀԿ

Որդիների կանչ» ՀԿ-ն շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ Մարտի 8-ի տոնի առթիվ․

«Սիրելի կանայք և աղջիկներ,

 

Շնորհավորում ենք ձեր Մարտի 8-ը; Թող այս գարնանային արևոտ օրը ձեզ հույսի շող բերի և հիշեցնի, որ դուք ունեք պայքարելու իրավունք՝ արժանապատիվ, խաղաղ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և պարզապես երջանիկ կին լինելու:

Առանձնահատուկ բարեմաղթանքներ ենք հղում հայրենի հողի համար նահատակված հերոսների հարազատներին՝ մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին,աղջիկներին, ցանկանում նրանց քաջառողջություն և անկոտրում կամք՝ հաղթահարելու ներկա դժվարությունները, որպեսզի սպասվելիք դժվար, անզիջում պայքարում, իրապես հայ տղամարդկանց հետ միասին, վերականգնվի ազգի արժանապատվությունը և պայքարելու ունակությունը, պահպանելու դեռ մնացած հողերը, ապա և ետ բերելու թշնամու ճանկերում ժամանակավորապես հայտնված տղերքի արյունով շաղախված Արցախյան Սուրբ հողը»։