27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականության մեջ․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականության մեջ․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն  արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը առ այն, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում։

«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- Ասվւմ է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից  նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։