27 Հլս
2024
21.9° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էլեկտրոնային դեղատոմսերը կան, իսկ համակարգը՝ ոչ․ ահազանգ

Էլեկտրոնային դեղատոմսերը կան, իսկ համակարգը՝ ոչ․ ահազանգ

Մայրաքաղաքի մի շարք դեղատներում էլեկտրոնային դեղատոմսերը խնդիրներ են առաջացրել։ Հայկական Armed համակարգը, որը կիրառվելու է որպես էլեկտրոնային դեղատոմսի համար նախատեսված հարթակ, ոչ բոլոր դեղատներում է հասանելի: Այս մասին ABC Mediaի հետ զրույցում հայտնել են դեղատների աշխատակիցները, որոնք, սակայն, հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ:

Նրանք պատմում են՝ դեպքեր են եղել, երբ քաղաքացին էլեկտրոնային դեղատոմսի առկայությամբ մոտեցել է դեղատուն, սակայն համակարգի բացակայության պատճառով նրան սպասարկել չի ստացվել։

Նման խնդրի բախվել են նաև քաղաքացիները։ Ասում են՝ էլեկտրոնային դեղատոմս ստանալու համար հերթ են կանգնել բժշկական հաստատություններում, սակայն դեղատներում համակարգի բացակայության պատճառով ստիպված են եղել դեղը պատվիրել օնլայն կամ գտնել այլ դեղատուն:

Հակաբիոտիկներ, հակասնկայիններ, հորմոնային դեղեր և ինսուլին․ սրանք դեղերի այն խմբերն են, որոնք առանց էլեկտրոնային դեղատոմսի չեն տրամադրվում դեղատներում:  Այս պահին էլեկտրոնային դեղատոմս է հարկավոր 400 անուն դեղի համար, սակայն 2025 թվականից բոլոր դեղերն են տրամադրվելու էլեկտրոնային տարբերակով։