26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի՝ Վաշինգտոնում հանդիպումից հրաժարվելը պատերազմի վտանգով է հղի․  պատգամավոր

Բաքվի՝ Վաշինգտոնում հանդիպումից հրաժարվելը պատերազմի վտանգով է հղի․ պատգամավոր

Արևմտյան բանակցային ձևաչափերն այլևս Բաքվին չեն հետաքրքրում, քանի
որ այդ հարթակներում Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր ստանալ․ ԱԺ ճեպազրույցների
ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով
Ադրբեջանի՝ Վաշինգտոնում հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն։

Նա հիշեցրել է, որ հենց արևմտյան հարթակում Փաշինյանն առաջին անգամ
Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Պատգամավորը մտավախություն ունի, որ այժմ, հանդիպումներից հրաժարվելը
կարող է հղի լինել նոր պատերազմի վտանգով։

«Ոչ մի փաստաթուղթ չի երաշխավորել երկրի անվտանգությունը։ Ցանկացած
պատերազմի նախորդում էր խաղաղության և խաղաղ ժամանակաշրջանի մասին ինչ-որ պայմանագիր։
Բավական է հիշել Վերսալի պայմանագիրը, որը չկարողացավ կապել Հիտլերի ձեռքերը։ Այժմ
էլ է այդպես։ Ցանկացած խաղաղություն միշտ ապահովում է մարտունակ բանակն ու ճկուն դիվանագիտությունը»,-
ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ Բաքուն չի էլ թաքցնում իր մտադրություններն ու ցանկությունները։
«8 գյուղ, անհասկանալի է, թե որտեղից են հայտնված, արտատարածքային միջանցք, փոխհատուցումներ,
այսպես կոչված «փախստականների վերադարձ»։ Ոչ ոք թող իրեն չհանգստացնի այն հույսով,
որ Ադրբեջանը, կուլ տալով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը հանգիստ կթողնի»,- ընդգծեց
ընդդիմադիրը։