ABCMEDIA
ՀՀ ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից փոխանցված ռուսերեն դասագրքերի բաշխումը դպրոցներին

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից փոխանցված ռուսերեն դասագրքերի բաշխումը դպրոցներին

ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից փոխանցված ռուսերեն
դասագրքերի բաշխումը դպրոցներին ՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու
անհրաժեշտության պատրվակով:  Այս մասին նոյեմբերի
16-ին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

«Նոյեմբերի 11-ին դասագրքերը բերվել են Հանրապետություն, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներում,
որտեղ դրանք շատ պահանջված են:

Մեծ տարակուսանքով
տեղեկացա, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն կասեցրել է այդ գործընթացը։ Հատկապես տարօրինակ է այն փաստը,
որ հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկը։

Շատ ցավալի է, որ նման
անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են մեր եղբայրական հայ ժողովրդի
տղաներն ու աղջիկները», – նշել է Վորոբյովը:

Նա նշել է, որ Բիշքեկում
ռուսական պատվիրակությունն այս հարցը բարձրացրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի
մոտ և հույս հայտնել, որ մոտ ապագայում բոլոր խոչընդոտները կվերացվեն։