ABCMEDIA
Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների արցախահայության և նրանց ղեկավարների հետ․ Օսկանյան

Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների արցախահայության և նրանց ղեկավարների հետ․ Օսկանյան

Եթե դու ուզում ես Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի գյուղերը, ապա պետք է հետ պահանջես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը։ Սրանք երկուսն էլ խորհդրային միության ժառանգություններ են։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը

«Եթե կա մի հարց, որն այսօր գործնական կիրառություն ունի մեզ համար, որ մեր օգտին է, Հայաստանի շահերից է բխում՝ ԵՄ որոշման 14-րդ կետն է։ Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների արցախահայության և նրանց ղեկավարների հետ, միջազգային ուղղեկցությամբ թույլ տա արցախահայերին վերադառնալ իրենց տներ»,- ասել է Վարդան Օսկանյանը։