ABCMEDIA
Իրանը մտահոգություն է հայտնել պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությամբ

Իրանը մտահոգություն է հայտնել պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ Ասքար Ջալալիանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ: Այս  մասին Ասքար Ջալալիանը հայտարարել է Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում, գրում է IRNA գործակալությունը:

 

«Մենք չենք կարող խոսել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին, և ոչինչ չանել  Գազայում երեխաների սարսափելի իրավիճակը կանխելու ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի կողմից հանցագործությունների և օկուպացիայի պատճառով անընդհատ բախվում են բռնության»,- ասել է Ջալալիանը:

 

Նա նշել է, որ այդ բռնությունների հետևանքով վերջին հինգ ամիսների ընթացքում Պաղեստինում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել:

 

Արդարադատության փոխնախարարը հավելել է, որ խոսել Պաղեստինում տիրող իրավիճակի մասին, որտեղ անմեղ երեխաները անխնա սպանվում են իրենց ծնողների աչքի առաջ, շատ դժվար  և ցավոտ է: