
Տավուշի բնակիչները հարցեր են ուղղել Փաշինյանին
Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասներ են հայտնել տավուշեցիները։ Ըստ գյուղացիների՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են անվտանգային մի շարք հարցեր։
Բնակիչների այն հարցին, թե ո՞նց են ապահովելու իրենց անվտանգությունը, որ չկպնեն այս գյուղերին, Փաշինյանը պատասխանել է․
«Դեռ հստակ ոչինչ չկա։ Պիտի վերջնական հասկանամ, թե ինչ է, որ գամ ձեր հետ զրուցեմ»,-մեջբերել է տավուշեցին։
Մյուս գյուղացու մտահոգությանը, թե սահմանազատումից հետո իրենց տան կեսն անցնում է թշնամուն, Փաշինյանը պատասխանել է՝ թող գա դրա ժամանակը, մենք դրա հարցը կլուծենք։