26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եռաբլուրում ծնողներին բռնությամբ բերման ենթարկող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով

Եռաբլուրում ծնողներին բռնությամբ բերման ենթարկող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով

2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ
բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս
տևած քրեական վարույթով որոշվել է ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝
նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով․ տեղեկացրել է գործով փաստաբան
Վահանն Հովհաննիսյանը։

«Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով
պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000
ոստիկանի ներկայության մասին)։

Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված
ոստիկանների գերակշիռ մասը

1․ Հրաձիգներ են

2․ Հրաձիգ նռնականետորդներ և

3․ Հրաձիգ գնդացրորդներ», – նշել է նա։