ՌԴ-ն ռմբակոծել է Խերսոնի կենտրոնը
ՌԴ զինված ուժերը ռնբակոծել են Խերսոնի կենտրոնը․ այս մասին տելեգրամյան
իր ալիքում գրել է Խերսոնի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
«Ռուսաստանի բանակը հարձակվում է ժամանակավոր օկուպացված ձախ ափից։
Քաղաքի կենտրոնական մասում մի քանի պայթյուններ են որոտացել»,-գրել է նա։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Սելիդովոյի
բնակելի թաղամասը հարձակման է ենթարկվել S-300 զենիթա-հրթիռային համակարգով։