11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամռանը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ամռանը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով»,- նշված է փաստաթղթում: