25 Հլս
2024
22.4° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը Գազայի հատվածի բնակչության համար հումանիտար օգնություն է ուղարկել

Ռուսաստանը Գազայի հատվածի բնակչության համար հումանիտար օգնություն է ուղարկել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Գազայի հատվածի բնակչության համար ԻԼ-76 ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Իլ-76-ը թռել է Եգիպտոսի Էլ-Արիշի օդանավակայան, բեռների մեջ եղել են հացահատիկային ապրանքներ, ալյուր, շաքար և այլ չփչացող ապրանքներ, ինչպես նաև անձնական հիգիենայի միջոցներ՝ ավելի քան 29 տոննա ընդհանուր քաշով»,- ասված է հայտարարության մեջ։

Եգիպտոսից մարդասիրական բեռը կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին, որոնք այն կհասցնեն Գազայի հատված։ Ընդհանուր առմամբ, մարդասիրական առաքելության սկզբից ի վեր, ՌԴ ԱԻՆ 20 թռիչքներով Գազայի հատվածի բնակչությանը մատակարարվել է ավելի քան 480 տոննա սննդամթերք, դեղորայք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։