12 Հլս
2024
36.3° c ԵՐԵՎԱՆ
26.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը ոչնչացնում է քաղաքացիական ենթակառուցվածքները

Իսրայելական բանակը ոչնչացնում է քաղաքացիական ենթակառուցվածքները

Իսրայելական բանակը ծանր տեխնիկա է օգտագործում Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար․ հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը։

Լրատվամիջոցների տեղեկությունները հաստատվում են տեսագրություններով, իսրայելական ուժերը բուլդոզերների օգնությամբ ոչնչացնում են քաղաքի ճանապարհային ենթակառուցվածքը։ Բացի այդ, զրահափոխադրիչը քանդել է պաղեստինյան հուշարձաններից մեկը։

Միաժամանակ իսրայելական զինվորականները ստուգումներ են իրականացրել Ջենինում և մերձակա շրջաններում։ Հաղորդվում է, որ պաղեստինցի դեռահաս է զոհվել, ևս չորսը վիրավորվել են: Տեղեկություններ կան նաև պաղեստինյան դիմադրության մարտիկների և իսրայելցի զինվորների միջև փոխհրաձգության մասին: