
Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան
Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաևը:
«Բոլորին է հայտնի, թե ինչպես էին վերաբերվում մեր մարզիկներին Հայաստանի նախորդ մրցումներում։ Սա բացասաբար է ազդում մեր մարզիկների մոտիվացիայի վրա, ինչպես նաև ուժեղացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները: Այդ պատճառով մեր ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք Աշխարհի գավաթին», – նշել է նա։