16 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անցած մեկ օրում տարբեր ավտովթարներից տուժել է 2 տասնյակ մարդ

Անցած մեկ օրում տարբեր ավտովթարներից տուժել է 2 տասնյակ մարդ

Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված. տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

«Մասնավորապես, բացահայտվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման, խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են կողոպուտի, ֆիզիկական ներգործության, գույքին տիրանալու դեպքեր։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026