12 Հլս
2024
34.4° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
F-16-ների օգտագործումը Ռուսաստանի դեմ դրանք կդարձնի օրինական թիրախ ցանկացած վայրում. Պուտին

F-16-ների օգտագործումը Ռուսաստանի դեմ դրանք կդարձնի օրինական թիրախ ցանկացած վայրում. Պուտին

F-16 կործանիչները Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնան, եթե դրանք կիրառվեն Ռուսաստանի զինված ուժերի դեմ երրորդ երկրների օդանավակայաններից. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում ռազմական օդաչուների հետ զրույցում։

«Իհարկե, եթե դրանք օգտագործվեն երրորդ երկրների օդակայաններից, դրանք մեզ համար օրինական թիրախ են դառնում, որտեղ էլ լինեն»,- ընդգծել է Պուտինը։

Ուկրաինան վաղուց է խնդրում իր գործընկերներին իրեն փոխանցել F-16 կործանիչներ։ Այնուամենայնիվ, Արևմուտքն ընդգծում է Կիևին նման ինքնաթիռներ մատակարարելու անհնարինությունը՝ առանց օդաչուների և ցամաքային ծառայության անձնակազմի համապատասխան նախնական պատրաստվածության։ Դանիան, Նիդեռլանդները, ԱՄՆը և մի քանի այլ արևմտյան երկրներ ակտիվորեն ներգրավված են ուկրաինացի օդաչուների պատրաստման գործում։

Այնուամենայնիվ, Կիևի գործընկերներն իրենք են նշում, որ F-16-ի կարևորությունը չպետք է գերագնահատել։ ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ այս կործանիչները միայնակ չեն կարողանա հիմնովին փոխել իրավիճակը մարտական գոտում, թեև մասամբ կամրապնդեն ուկրաինական զորքերի հնարավորությունները։