25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը սպառնալիքի լեզվով է խոսում ՀՀ-ի հետ․ ադրբեջանագետ

Ադրբեջանը սպառնալիքի լեզվով է խոսում ՀՀ-ի հետ․ ադրբեջանագետ

Մեր հատուկջոկատայինները ձեզ կսպանեն, կաքսորեն, սահմանամերձ գյուղերը ևս կվերադարձնենք․․․ ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն է այս մասին հայտարարել՝ անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերին։ Ադրբեջանցի պաշտոնյան սպառնացել է՝ «մաքրել» Տավուշի մարզը հայերից։ Ադրբեջանագետ Արամ Փոլադյանն է անդրադարձել Ադրբեջանի պաշտոնյայի այս հայտարարություններին։ Մասնագետն ասում է, որ սա միայն սկիզբն է։ Այն, ինչ ադրբեջանական դասագրքերում գրվել է վերջին 30 տարիներին, փորձում են իրականություն դարձնել։ Տավուշի գյուղերով չեն սահմանափակվելու, այնպես, ինչպես չսահմանափակվեցին Արցախով։ Մանրամասները՝ տեսանյութում։