12 Հլս
2024
32° c ԵՐԵՎԱՆ
26.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե

Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե

ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայտնաբերվել և կալանավորվել է ևս մեկ կասկածյալ, ով մասնակցել է «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչներին ֆինանսավորելու սխեմային․ այս մասին հայտնում է  РИА Новости-ն։

«Ապացույցներ են ձեռք բերվել ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև կապի վերաբերյալ։ Հետաքննությունը տեղեկություններ ունի ահաբեկչության հեղինակների կողմից Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ ստանալու մասին «Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։

Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ձեռք են բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի ապացույցներ »,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ իրավապահ մարմիններից ТАСС-ին հայտնել են , որ «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։

«Չորս ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ. փորձաքննությունը պարզում է՝  ինչ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ են օգտագործել»,- ասել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։