13 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով մահացած 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով մահացած 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը:

Հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացավ Ռուսաստանի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց:

Նշվում է, որ նա «Կրոկուս» էր գնացել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել էր շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, նա իր բաճկոնը տվել էր ուրիշներին` օգնելու համար, մնացել առանց բաճկոնի և մրսել։

Երբ Ենգիբարյանը տուն էր գնացել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն էր կանչել։

Նա մահացել է հիվանդանոցում։