27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ շրջանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 03։25-ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգի կենտրոնում։

Այս պահին երկրաշարժի որևէ բացասական հետևանքի մասին չի հաղորդվում: