27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բժիշկները մանրամասներ են հայտնել Նեթանյահուի առողջական վիճակի մասին

Բժիշկները մանրամասներ են հայտնել Նեթանյահուի առողջական վիճակի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո գիտակցության է եկել և շփվում է ընտանիքի հետ․ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այն հիվանդանոցի հայտարարությունը, որտեղ քաղաքական գործիչը վիրահատվել է։

Նշվում է, որ հիվանդանոցում չեն նշել, թե որ ժամանակահատվածում Նեթանյահուն պետք է լիովին ապաքինվի վիրահատությունից հետո։

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտարարել էր, որ Նեթանյահուն վիրահատվելու է, և նշվել էր, որ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը։

Գրասենյակի տվյալներով՝ մարտի 30-ին սովորական հետազոտության ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք է ախտորոշվել։ Նեթանյահուն ընդհանուր անզգայացման տակ ճողվածքի վիրահատությունից ժամեր առաջ ասել է, որ մտադիր է «շատ շուտով» վերադառնալ աշխատանքի։