27 Հլս
2024
25.8° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան մտադիր է մինչև ամառ ճանաչել Պաղեստինի պետությունը

Իսպանիան մտադիր է մինչև ամառ ճանաչել Պաղեստինի պետությունը

Իսպանիան մտադիր է մինչ ամառ ճանաչել Պաղեստին պետությունը. Հորդանան կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Սանչեսը կարծում է, որ ապրիլ-հունիս ամիսներին միջազգային հանրությունում կարևոր իրադարձություններ կլինեն՝ կապված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետ։

Սանչեսն ասել է, որ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ Իռլանդիայի, Մալթայի և Սլովենիայի վարչապետների հետ ընդունած համատեղ որոշումը ի կատար կածվի մինչև ամառ՝ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։

Նրա խոսքով՝ Պաղեստին պետության ճանաչման մասին որոշումը կկայացվի նախ Նախարարների խորհրդում, ապա՝ այն կներկայացվի խորհրդարանին։

Իսպանիայի կառավարության ղեկավարը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու միակ միջոցը Պաղեստինի ճանաչումն է։