ABCMEDIA
Մոտ 12 հազար տեղահանված արցախցի աշխատանք է գտել, 11 հազարը՝ արտագաղթել

Մոտ 12 հազար տեղահանված արցախցի աշխատանք է գտել, 11 հազարը՝ արտագաղթել

Արցախից բռնի տեղահանված 120 000 մարդուց միայն 11 991-ն է աշխատում։ Այս թվում ընդգրկված են և՛ վարձու աշխատողները, և՛ պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալները․ ABC media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո Հայաստանում ապրող բռնի տեղահանվածներից ընդամենը 623 ֆիզիկական անձ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր և ունեն «գործող» կարգավիճակ»,- հայտնել են ՊԵԿ-ից։

Հիշեցնենք՝ Արցախի բռնի հայաթափումից հետո Հայաստանի մոտ 11000 արցախցի է արտագաղթել՝ սոցիալական խնդիրները չկարգավորելու, աշխատանք չգտնելու պատճառով։