ABCMEDIA
ԳԱԱ դիտարկումները «Ակադեմիական քաղաքի» նախագծում հաշվի չեն առնվել

ԳԱԱ դիտարկումները «Ակադեմիական քաղաքի» նախագծում հաշվի չեն առնվել

Գիտությունների ազգային ակադեմիայում այս պահին քննարկվում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ վերջին քննարկումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 3-ին։

«Հանդիպումից հետո մենք ներկայացրել ենք դիտարկումներ, որին, կարծես, ուշադրություն չի էլ դարձվել»,- բացման իր խոսքում նշել է Սաղյանը։

Միջոցառմանը ներկա են ակադեմիկոսներ, գիտնականներ, ինստիտուտների տնօրեններ ու «Ակադեմիական քաղաք» նախագծով հետաքրքրվող մարդիկ։