18 Նոյ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկարգություններ և քաոս՝ Քնեսեթի դահլիճում

Անկարգություններ և քաոս՝ Քնեսեթի դահլիճում

Այսօր Քնեսեթի նիստին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ Գազայում պահվող իսրայելցի պատանդների ընտանիքները բողոքի ակցիա են կազմակերպել։

Պատանդների հարազատները և ակտիվիստները դեղին ներկ են լցրել տրիբունաների շուրջ գտնվող պատուհաններին, իսկ ոմանք ներկել էին իրենց ձեռքերը դեղին գույնով, ինչն ասոցացվում է պատանդների ծանր վիճակի հետ:

Անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, երբ վերջիններիս փորձել են հանել շենքից դուրս։

Քնեսեթի մի քանի ընդդիմադիր անդամներ իրենց ձեռքերը բարձրացրել են՝ ի նշան վերևի սրահում գտնվող ցուցարարների հետ համերաշխության:

Պատերազմի ժամանակ Քնեսեթի՝ արձակուրդ գնալը մեծ զայրույթ է առաջացրել հասարակության և հատկապես՝ Գազայում պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքների շրջանում՝ պնդելով, որ բարոյական չէ արձակուրդ գնալ, երբ 134 պատանդներ պահվում են Գազայում:

Հնչել են նաև կոչեր՝ վարչապետ Նեթանյահուին պաշտոնանկ անելու պահանջով։