ABCMEDIA
Ծառերի առողջ լինելը ապացուցելու դեպքում այլևս չենք կտրի. Ավինյան

Ծառերի առողջ լինելը ապացուցելու դեպքում այլևս չենք կտրի. Ավինյան

Երևանում ծառահատում իրականացվելու է ևս մեկ փողոցում։ Դրանից հետո միայն քաղաքապետարանը կսպասի բնապահպանների փորձաքննության արդյունքներին։ Եթե ապացուցեն, որ ծառերը առողջ են, ծառահատում չի իրականացվի։

Այս մասին Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ բանակացության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին քաղաղաքապետարանի մոտ՝ բողոքելով մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներից։