ABCMEDIA
Ուժեղ երկրաշարժ Նյու Յորքում․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Ուժեղ երկրաշարժ Նյու Յորքում․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Նյու Յորքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տեղեկացնում է Euronews-ը։ ԱՄՆ-ի ամենամեծ մեգապոլիսի բնակիչների համար սա անակնկալ է եղել, քանի որ երկրի այս հատվածը սեյսմիկ ակտիվ գոտի չի համարվում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:23-ին, էպիկենտրոնը եղել է Նյու Յորքից մոտ 45 մղոն հեռավորությամբ։ Ծառայությունից հայտնել են նաև, որ ավելի քան 42 միլիոն մարդ կարող է զգացած լինել ցնցումները։

Երկրաշարժից ավելի քան 30 րոպե անց Նյու Յորքի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ շենքերի վնասների կամ մարդկանց վնասվածքների մասին տեղեկություններ չկան: Օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։