24 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
10.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սյունիքի նախկին մարզպետի որդին կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է

Սյունիքի նախկին մարզպետի որդին կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը,
կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է. հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող
մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող
քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության
եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի
335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի
6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով»,֊գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է:

«Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ
կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն
ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով,
նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին
հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար
անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների,
սպասարկման կետերի անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր
եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ`
վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից,
լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից»,-գրել է ՔԿ խոսնակը։