18 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեապոլում բախումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի դեմ ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև

Նեապոլում բախումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի դեմ ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև

Իտալիայի հարավում գտնվող Նեապոլ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ՆԱՏՕ-ի դեմ ակցիա անող ցուցարարների միջև։ RAI News 24 լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առնվազն երեք ցուցարար վիրավորվել է։

Նրանց դեմ ոստիկանները մահակներ են կիրառել, պարզաբանում է ալիքը։ Ցուցարարները, որոնց մեջ շատ երիտասարդներ կան, փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները դեպի Սան Կառլո թատրոն, որտեղ նախատեսվում էր համերգ՝ նվիրված Հյուսիսատլանտյան դաշինքի 75-ամյակին։ Ցուցարարները կարծում են, որ քաղաքապետարանը նման միջոցառման համար չպետք է տրամադրեր մշակույթի խորհրդանիշներից մեկը հանդիսացող թատրոնը։

Նեապոլն արդեն հայտարարել է բողոքի նոր ակցիայի մասին, որը տեղի կունենա ապրիլի 19-ին, երբ կավարտվի Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը Նեապոլի ծոցի Կապրի կղզում։