25 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները․ Ռուբիոյի ելույթը՝ կետերով

Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները․ Ռուբիոյի ելույթը՝ կետերով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանամայում հանդիպել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների և Բահրեյնի թագավորի հետ։

Ներկայացնում ենք հանդիպման ժամանակ Ռուբիոյի հայտարարությունները՝ կետերով․

  • Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները:
  • Իրանի քաղաքական կառույցներում կան մարդիկ, որոնք, կարծես, ավելի ճկուն են և ավելի պատրաստ՝ համագործակցելու մեզ հետ․ հենց նրանց հետ ենք մենք բանակցում։
  • ԱՄՆ-ի հարաբերություններն Օմանի հետ լավ են։ Օմանը դեմ է Հորմուզի նեղուցում որևէ տուրքային համակարգի ներդրմանը։
  • Ալյասկայում Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով որևէ համաձայնություն ձեռք չի բերվել պարզապես ներկայացվել է առաջարկ։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026