ABCMEDIA
Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Գալուզինը և ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության դեսպան Թանժու Բիլգիչին՝ վերջինիս խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան՝ Վրաստանի համար «բաց դռներով») շրջանակներում աշխատանքը շարունակելու համար՝ որպես կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։

Կողմերը քննադատել են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու «հավաքական Արևմուտքի» փորձերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։