ABCMEDIA
Ծանրամարտի աշխարհի գավաթ․ Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր

Ծանրամարտի աշխարհի գավաթ․ Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Գերծանր քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործղ չեմպիոն Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 463 կգ արդյունք (210+253): Հրում վարժության 253 կգ արդյունքը նաև անձնական ռեկորդ էր Վարազդատի համար։

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրսյանը երկամարտի արդյունքում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը երկամարտի 440 կգ արդյունքով (195+245):

Հայաստանի Հավաքականի նախկին առաջատար,այժմ Բահրեյնը ներկայացնող ԳոռՄինասյանը հանդես է եկել C խմբում և ապահովել իր տեղը Փարիզիօլիմպիական խաղերին։