Ասադը կոչ է արել արաբական երկրներին խզել կապերը Իսրայելի հետ, որպեսզի Գազայում մարտերը դադարեն
Արաբական երկրները պետք է խզեն իրենց կապերը Իսրայելի հետ, որպեսզի
կանգնեցնեն Գազայի հատվածում տեղի ունեցող մարտերը. այս մասին հայտարարել է Սիրիայի
նախագահ Բաշար Ասադը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմը կանգնեցնելու համար հիմա մեզ անհրաժեշտ են արդյունավետ
քայլեր, այլ ոչ թե դատարկ հռետորաբանություն։ Դրա համար արաբական երկրները պետք է նվազագույնը
խզեն բոլոր քաղաքական կապերը սիոնիստական խմբավորման հետ»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով
Էր-Րիյադում տեղի ունեցող Իսլամական համագործակցություն կազմակերպության և Արաբական
երկրների լիգայի համատեղ գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում
տիրող իրավիճակին։