ABCMEDIA
Կին և ամուսին, թե՞ զուգընկեր․ ԱԺ նոր նախագծի ենթատեքստում Ստամբուլյան կոնվենցիան է

Կին և ամուսին, թե՞ զուգընկեր․ ԱԺ նոր նախագծի ենթատեքստում Ստամբուլյան կոնվենցիան է

Ստամբուլյան կոնվենցիան նորից ակտուա՞լ է։ ԱԺ-ում երեկ քննարկումներ էին, նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ ու առաջին ընթերցմամբ վավերացվել է։ «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն, չի արժանացել ընդդիմության, Մայր Աթոռի և հանրության հավանությանը։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության մեջ փոփոխություն անելուց հետո ամուսին կամ կին տերմինը փոխարինվելու է «զուգընկեր» տերմինով։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է, որ այս նախագիծն առաջին անգամ չէ, որ ներկայացվում է ԱԺ։ 2019 թվականին, երբ իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, ցանկանում էր վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, նույնաբնույթ նախագիծ էր շրջանառության մեջ դրվել, սակայն այդ ժամանակ այն կյանքի չկոչվեց, քանի որ այդ ժամանակ ևս այն չարժանացավ հավանության։ Մանրամասները՝ տեսանյութում: