18 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի ուրբաթ

ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի միջազգային դատարանը կհրապարակի ուրբաթ

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ Միջազգային դատարանը կկայացնի որոշում ժամանակավոր
միջոցների վերաբերյալ միջնորդության մասին 2023թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի ներկայացրած
հայցով՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի
(Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով, տեղեկացրել է ՄԱԿ Միջազգային դատարանի
մամուլի ծառայությունը։

Հաագայի Խաղաղության պալատում, դռնբաց նիստը տեղի կունենա տեղի
ժամանակով 15.00-ին: Այդ ժամանակ դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոհյուն

կհրապարակի դատարանի որոշումը։ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը
հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ՝ կապված ռասայական խտրականության
բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հետ։